Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
2014 թվականի ապրիլի 22-ից 25-ը Մասնակցություն Եվրոպական դատափորձագիտական կառույցների ցանցի (ENFSI) տարեկան գիտաժողովին
2014 թվականի ապրիլի 22-ից 25-ը Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենի խորհրդական Ա. Հովհաննիսյանը, բժշկակենսաբանական փորձաքննությունների բաժնի կենսաբանական հետքերի փորձաքննությունների բաժանմունքի փորձագետ Ա. Նավասարդյանը և նույն բաժնի տոքսիկոլոգիական փորձաքննությունների բաժանմունքի փորձագետ Ա. Մանվելյանը մասնակցել են Վրաստանի Հանրապետությունում՝ Թբիլիսի քաղաքում, կազմակեպված «38th ENFSI DNA Working Group meeting» տարեկան գիտաժողովին, ծանոթացել են դատական գենետիկայի ոլորտում ընդունված և լայնորեն կիրառվող մեթոդներին, ծրագրերին, տարբեր ԴՆԹ-ի տեղեկատվական բազաներին, դրանցում տեղի ունեցած փոփոխություններին, ԴՆԹ փորձաքննության ուղեցույցներին, որոնք մեծ հնարավորություններ են ընձեռում ԴՆԹ փորձաքննությունների գործընթացում։ Փորձաքննությունների ազգային բյուրոյի աշխատակիցները կոնֆերանսի ընթացքում ներկայացրել են մեր կազմակերպության գործող տարբեր ստորաբաժանումներում իրականցվող աշխատանքները, ինչպես նաև ԴՆԹ-ի նույնականացման լաբորատորիայի կառուցվածքը և կատարվող աշխատանքները։
Եվրոպական դատափորձագիտական կառույցների ցանցի (ENFSI) տարեկան ժողովին Փորձաքննությունների ազգային բյուրոյի մասնակցությունն ուներ կարևոր նշանակություն դատական գենետիկայի ոլորտում միջազգային կապերի ամրապնդման և զարգացման համար, հատկապես ԴՆԹ փորձաքննությունների շրջանակում։
28 Դեկտեմբեր 2016